ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ցավակցություն

Ցավակցություն
06.12.2024 | 17:50

«Ռոսլին» արվեստի հանդեսի խմբագրակազմը խորապես ցավակցում է Գևորգ Մաչանյանին՝ սիրելի մոր՝ տիկին ՎԵՆԵՐԱ ՄԱՉԱՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ Կորուստն անդարման է։ Ցավը հնարավորինս մեղմողն այն գիտակցումն է լոկ, որ մեր մայրերն անգամ աստվածային բարձրությունից են մեզ հետ իրենց տիեզերական սիրով ու մայրական գորովով։ Մեր վշտակցությունը նաև Մաչանյան տոհմի հարազատներին, մերձավորներին, բարեկամներին։

Աստծով մխիթարություն։

Դիտվել է՝ 4696

Մեկնաբանություններ